«Ամոթ BBC-ին». բրիտանահայերը բողոքի ակցիա են անցկացրել

ՀՀովհաննես Վարդանյան

Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց էին հավաքվել «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։

«Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ցույցին մասնակցում էր 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։

«Մեր թիրախը հենց BBC-ի ուկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր, այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- ասաց Տիգրան Ալեքսանյանը։

Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում