Հռոմի Պապի հայաստանյան այցի ժամանակացույցը

Հռոմի Պապի հայաստանյան այցի ժամանակացույցը

Հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում  տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը: Մուտքն ազատ է:

Հունիսի 25-ին՝ 10:00-ին Սուրբ և Անմահ պատարագ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: 

Ժամը 18:00-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին՝ ժամը 9:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում տեղի կունենա Սբ Պատարագի արարողությունը: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում