Արցախի անկախության ճանաչման հարցը շոշափվել է, սակայն որևէ որոշում չի կայացվել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

ԱԱննա Ավետիսյան

Վարչապետը ներկայացրել է տեղեկություն, յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ներկայացրել է իր տեսակետը ստեղծված իրավիճակի հետ կապված: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումից հետո:  

Ի.Սաղաթելյանն ասաց, որ հանդիպումը տեղեկատվական բնույթի էր, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել: Նա նշեց, որ շոշափվել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը, սակայն որևէ որոշում չի կայացվել:  

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Դաշնակցությունն ու ևս 13 կուսակցություն հայտարարություն էին տարածել Արցախի հետ ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության վերաբերյալ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում