ՆՆարե Ոսկանյան

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն այցելել է ապաստարաններում պատսպարված հայրենակիցներին

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն այցելել է  ապաստարաններում պատսպարված հայրենակիցներին

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված հայրենակիցներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:  ԱՀ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել:

Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է բնակիչների բարոյահոգեբանական վիճակով ու նաև պատերազմական այս օրերի տրամադրվածությամբ:

Մեր քաղաքացիները հպարտ են բանակի ու զինվորի հաջողություններով, ցավում են մարդկային զոհերի համար, շնորհակալ են Արցախի փրկարարներին՝ իրենց կանչերին ժամանակին արձագանքելու, սնունդ ու դեղորայք հասցնելու համար:

Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները: Վստահ են, պատերազմն ավարտվի, կյանքը նորից կշարունակվի՝ առօրյա ռիթմով՝ հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում