ՆՆարե Ոսկանյան

Ավերվածը կվերակառուցվի. ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն

Ավերվածը կվերակառուցվի. ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի՝ տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին: 

«Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի: Հենց այս համոզմունքով Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ աղոթք է բարձրացրել առ Աստված»,- հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում