ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 09․10․2020 (օր 13-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի ,8-ի դեպքերի քրոնիկոնը:

Զենքը քաջի ձեռքին է հզոր. մեր բանակի զենքը քաջերի ձեռքին է.ՀՀ ՊՆ խոսնակը լուսանկար է հրապարակել

Այսօր ավելի թեժ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. հակառակորդը կորուստներ ունի. Հովհաննիսյան

«Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր ավելի ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության բանակի նկարահանող խումբը Հադրութում է եղել. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակի նկարահանող խումբը Հադրութում է: Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է

ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը երեկ հանդես էր եկել նման կոչով և գլխավոր դիվանագետներին հրավիրել էր Մոսկվա:

Ավտոշարասյան ոչնչացում

Տեսանյութ

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Տեսանյութ

Լեռնանման տղերքի հաղթանակը լեռներում․ տեսանյութ առաջնագծից

Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է. ԱՀ նախագահի խոսնակ

«Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,- գրել է Վահրամ Պողոսյանը:

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Խոցվել է հակառակորդի ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է վերջին տվյալները հակառակորդի կորուստների վերաբերյալ։ Տվալները՝ 09.09.2020 ժամը 11.00-ի դրությամբ։ 

Ադրբեջանը մի քանի անգամ հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին

Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան․ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Նորից հրթիռակոծվել է Ստեփանակերտը

Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Գիշերը շարունակվել են փոխհրաձգություններն ու հրետանային մարտերը. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում