Կհստակեցվեն ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցները. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:

  • Ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
  • Վարչական պատասխանատվություն է սահմանվում ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում:
  • Անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում:
  • Ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար:
  • Կազմակերպությունների կողմից առաջնահերթ առաջադրանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 
  • Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելու համար:

Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ պատասխանատվության առավել մեծ չափ է նախատեսվում սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելուց հետո կրկին կատարելու համար, իսկ  կազմակեպության կողմից որոշակի սահմանափակումները վարչական տույժ նշանակելուց հետո կրկին կատարելու համար որպես տույժ նախատեսվում է տնտեսական գործունեության կասեցումը: 

«Առաջարկվող նախագծով սահմանվել են նաև վարչական պատասխանատվություն կիրառելու համար պատասխանատու մարմինները: Այդ մարմիններն են ոստիկանությունը, առողջապահական, սննդամթերքի, անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչական մարմինները:

Եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հստակ կանոնակարգում էր արտակարգ դրության ընթացքում միջոցառումները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունները, ռազմական դրության դեպքում դա բաց է մնում: Նման կարգավորումը անհրաժեշտություն է»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարքների համար նախատեսվելու է քրեական պատասխանատվություն՝

  • Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
  • Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյուքնում կասեցված գործուենեության իրականացումը շարունակելու համար:
  • Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ  տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է հասցրել պետության անվտանգության շահերին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում