ԱԱրման Գալոյան

Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. պատգամավոր

Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. պատգամավոր
«Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. դաշնակցել է տեռորիստների հետ, հրթիռակոծում է եկեղեցիները, հարվածում է քաղաքացիական անձանց և լրագրողներին, օգտագործում է արգելված զենքեր խաղաղ բնակչության դեմ, սեփական որոշումների կայացումը հանձնել է Թուրքիային։
 
Փաստացի, Ադրբեջան պետություն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարծես թե չկա։ Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Ալիևը, խաղասեղանին է դրել ամեն ինչ։ Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք ամեն-ամեն ինչի, լարենք մեր բոլոր-բոլոր ուժերը, ուս ուսի, գլուխ գլխի տված մենք պետք է ծնկի բերենք այս ահաբեկիչ բարբարոսական ոհմակին՝ առանց թերագնահատելու դրան։ Թշնամին նենգ է և ամեն ինչի պատրաստ։ Բայց մենք միասնական ենք և ուժեղ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ։ Եվ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- գրել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում