ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 08․10․2020 (ՕՐ 12-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի դեպքերի քրոնիկոնը:

Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Երկու ժամում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ․ ՊՆ խոսնակ

Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները

«Միայն Արցախում ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր։ Կա 20 զոհ՝ չհաշված ՀՀ տարածքում մեկ զոհը: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք՝ շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածներ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռ չեն ամփոփվել երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները:

Համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան

Երեկոյան՝ 21։00-ին, ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ստեփանակերտը, Շուշին և այլն, ինչին ես անձամբ ականատես եմ եղել։ Այսօրվա հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ լրագրողների շարքերում։ Այսօր  երկու անգամ, ինչն ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է»։

Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ինֆոգրաֆիկա է տարածել՝ նշելով․ «Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները»: 

Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է․ վիրահատությունն ավարտվել է

Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունը ավարտել են։

Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին․ տեսանյութ

Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով  լրագրողներ են  վիրավորվել

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի Հովհաննես Մովսիսյանը: Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր Ֆեյսբուքի էջում գրել է հետևյալը. «Էլի վիրավոր լրագրող Շուշիում՝ եկեղեցու մոտ, հրետակոծության հետևանքով վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս մահացել է 20, վիրավորվել 93 խաղաղ բնակիչ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն։

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի 9 միավոր զրահատեխնիկա են խոցել. ՊՆ խոսնակ

Ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։

Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին. ԱՀ նախագահ

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,- գրել է Արցախի նախագահը:

«Լուրերի» նկարահանող խումբն այցելել է Շուշիի հրթիռակոծված Սբ Ղազանչեցոց եկեղեցի

Հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին

լուսանկարներ, տեսանյութ

Նոր դրվագներ հայ զինծառայողների սխրագործություններից

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից. ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, որոնք չէին հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր:

Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն կորուստներ կրելով դիմել է փախուստի

Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում