ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 06․10․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի դեպքերի քրոնիկոնը:

ՊՆ խոսնակն արձագանքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին ապատեղեկատվությանը

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից՝ բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանակերտը, Շուշին հրթիռակոծվում են

Հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը/ Ժ․22։33՝ Ստեփանակերտի մասին լուրը, 22։40՝ Շուշին/:

Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահը կոչ  է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել։

Հակառակորդը ցերեկը լայնածավալ հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով․ Հովհաննիսյան

«Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 ԱԹՍ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում հակառակորդի  կորուստները. դրանք կներկայացվեն վաղը։

Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները

Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ոչնչացված ադրբեջանցի զինծառայողներին: 

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

տեսանյութ

Նկարահանվել է «Արցախ․ վերջին առաջնագիծ» փաստագրական ֆիլմը

տեսանյութ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում

լուսանկարներ

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Այս մասին Ֆեյսբուքի գրառմամբ /ժամը 16։52/ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

«Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած»:

Հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է սկսել. Հովհաննիսյան

«Բարի գալուստ դժոխք։ Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները

Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից:

Վարչապետն Արցախում խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի կարիքների համար

Այդ գումարի մի մասը 2020 թ. պետական բյուջեից hանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը  կտրամադրվի ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին:

Հրապարակվել են նահատակված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ:

Հերոսական դրվագներ տանկային մարտերից

ՊԲ նոր տեսանյութը առաջնագծից

տեսանյութ

Հակառակորդի կորուստները

Հակառակորդի կորուստները՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ։ Հայկական զինված ուժերը մինչ այս պահը ոչնչացրել են թշնամու 3454 զինվոր, 379 տանկ և զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 4 «Սմերչ», 126 ԱԹՍ:

100 միլիոն դրամ Երևանից՝ Ստեփանակերտին

Ավագանին քննարկեց ու միաձայն համաձայնություն տվեց Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ հատկացնելու որոշմանը:

Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է. Թորոսյան

«Փաստացի, այս պատերազմը օդային կամ հրետանային, կամ թռչող սարքերով պատերազմ է: Եվ մեր վիրավորների ճնշող մեծամասնությունը մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ ունի, և հենց այդ բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը կամ, դժբախտաբար, մահը»,- մանրամասնել է Թորոսյանը:

Միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. ՊՆ խոսնակ

«Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում