ՆՆարե Ոսկանյան

ԱՀ ՄԻՊ-ը միջազգային իրավապաշտպաններից պահանջում է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին

ԱՀ ՄԻՊ-ը միջազգային իրավապաշտպաններից պահանջում է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին

Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է, հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

 
«Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից:
 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից՝ պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում