ՆՆարե Ոսկանյան

Աշխարհին պետք է պարզ լինի, որ Թուրքիան չի կարող որևէ առնչություն ունենալ ղարաբաղյան գործընթացի հետ․ քաղաքագետ

Աշխարհին պետք է պարզ լինի, որ Թուրքիան չի կարող որևէ առնչություն ունենալ ղարաբաղյան գործընթացի հետ․ քաղաքագետ

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն ասուլիսի ընթացում նշեց, որ այն պահին, երբ բանակցությունները կվերսկսվեն, ամբողջ աշխարհին պետք է պարզ լինի, որ Թուրքիան չի կարող որևէ առնչություն ունենալ ղարաբաղյան գործընթացի հետ: Շեշտեց, որ մենք այսօր դրա ապացույցը տեսնում ու զգում ենք մեր մաշկի վրա:

«Մինսկի խմբի համանախագահներից մինչև ԵԱՀԿ, ՄԱԿ, բոլորի համար պետք է լինի տեսանելի, որ Թուրքիան և ղարաբաղյան կարգավորման գործընթացը զրո առնչություն պետք է ունենան իրար հետ: Այս ամենը պետք է ունենա ընդամենը մեկ տրամաբանական հանգրվան՝ Ադրբեջանը պետք է պատժվի բոլոր դաշտերում՝ թե՛ քաղաքական, թե՛ բանակցային գործընթացի, թե՛ տեղեկատվական-հոգեբանական և թե՛ նաև ռազմական»,- ասաց Բեքարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում