ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 30․09․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 30․09․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի դեպքերի քրոնիկոնը:

ԱՐՑԱԽՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԳՐԱՎՎԵԼ ՈՒ ՉԻ ԳՐԱՎՎԵԼՈՒ. ԱՀ ՆԱԽԱԳԱՀ 

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, որը հասցրել է արդեն խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին,- ասաց ԱՀ նախագահը:

ԱՐՑԱԽԻ ՊՆ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԶՈՀՎԱԾ ԵՎՍ 23 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՈՒՆ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները:

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ 

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ Մարտակերտի այսօրվա դեպքերը:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ

«24 ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է 130 զինծառայող, 200-ը վիրավոր են, շարքից հանել են 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 1 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանք, 11 ԱԹՍ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ երեկոյան ասուլիսի ընթացքում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ. ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 

Տեսանյութ

«ՍՄԵՐՉ», «ՈՒՐԱԳԱՆ», ՏՕՍ 1. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 

Հակառակորդը կորցրել է տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական ՏՕՍ 1 տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ, ՉՀԱՍՆԵԼՈՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ, ՓՈԽՈՒՄ Է ԳՈՐԾԵԼԱՈՃԸ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը:

ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՈՒ ԿԻՆ ԵՎ ՄԵԿ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ԶՈՀՎԵԼ. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ 

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին:

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԽՈՑՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՆԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ 

Տեսանյութ

ԹՇՆԱՄԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԸ. ԶՈՀՎԵԼ Է 3 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ, ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ 

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը». ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

ՄԻ ՇԱՐՔ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԲ-Ն ՆԿԱՏԵԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Այսօր ՊԲ հյուսիսարևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: 

ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՏՕՍ-1Ա ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՊՆ ԽՈՍՆԱԿ

«Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԽՈՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒ-25-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ 

Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

ՄԻԵԴ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ Է ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ

«Մեզ համար սա հաջողություն է, որովհետև ՀՀ-ի դիմումի հիման վրա է սա կայացվել»,- ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ԳԻՇԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԱՐՏԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ ՆՈՒՅՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉ ԵՐԵԿ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ, բայց տեղ-տեղ եղել են և հրետանային հրետակոծություններ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների». ՀՀ ՊՆ ներկայացուցիչ  

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԵՆ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ԳԻՇԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ. ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿ

«Անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները Ադրբեջանի կողմից ձախողվել են, և այս պահին ունեն կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ». Պողոսյան

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԴԻՄԵԼ ՀԱՊԿ-ԻՆ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի՝ դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից»,- ասել է Փաշինյանը: 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

«Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով»,- հայտնել են ԱՀ ՊՆ-ից:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ 

Տեղեկատվական դաշտում պաշտոնական Բաքվի ծանոթ գործելաոճը կրկին ակտիվ շրջանառության մեջ է։ Սեփական բանակի ձախողումներն Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել` ապատեղեկատվություն տարածելով:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ՄԵԿ ՕՐՎԱ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՇՓՈԹԵԼ Է. ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ». ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

 Տեսանյութ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՈՑՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 2 ԱԹՍ 

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է. ՊՆ ԽՈՍՆԱԿ 

«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՏԵՍԱ, ԿՐԱԿԵՑԻ». ՀԵՐԹԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ 

Տեսանյութ

ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դռնփակ քննարկումից հետո, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԽՈՑՎԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական կողմը խոցել է 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 137 տանկ և ՀՄՄ, 4 ինժեներական զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում