ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 28․09․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 28․09․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ներկայացնում ենք սեպտեմեբրի 28-ի քրոնիկոնը: 

ԱՐՑԱԽԻ ՊՆ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԶՈՀՎԱԾ ԵՎՍ 26 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՈՒՆ 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՋԱԲՐԱԻԼ-ՖԻԶՈՒԼԻ ԵՎ ԹԱԼԻՇ ՄԱՏԱՂԻՍ-«ԵՂՆԻԿՆԵՐ» ՀԱՏՎԱԾԸ. ԱՀ ՆԱԽԱԳԱՀ 

«Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Մռավի ուղղությամբ»-հայտնել է ԱՀ նախագահը:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ԵՎ ՄԱՏԱՂԻՍ-ԹԱԼԻՇ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

«Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը /Ժ.20:53/

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ հայկական բանակը այս պահին ունի 58 զինծառայողի կորուստ։/ Ժ. 19:54/

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՈՐՑՐԵԼ Է 36 ԱԹՍ, 47 ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ 400-ից

Այս պահին մարտական գործողությունները բարձր ինտենսիվությամբ շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԳՐՈՀԸ ԿԱՍԵՑՎԱԾ Է. ՊՆ ԽՈՍՆԱԿ

Տեսանյութ

ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

«ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններն իրականացվել են տանկային ստորաբաժանումներով: Եվ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են մոտ 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱՐՈՒԹ ՍԱՂԱԹԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՉԻ ԶՈՀՎԵԼ, ՆԱ ՎԻՐԱՎՈՐ Է. ՊԲ

Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել:

ՏԱՆԿԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՏԱՍԸ ՄԻԱՎՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ

Տեսանյութ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՈՒԺԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

ԱՐՑԱԽԻ ԶԻՆՈՒԺԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը

ՄԱՐՏԱԿԵՐՏԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

ՊԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները:

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԱՐՏՆՉՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԴԵՄ. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ հայտարարությունը

ԱԺ-Ն ԳՈՒՄԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵԼ  Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի ռազմական ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ՝ Վարդենիսի տարածքում խոցված ադրբեջանական ԱԹ-ն ներկայացնող:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ ԽՓՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ես անմիջապես բրիֆինգից առաջ ստացա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից: Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին». Արծրուն Հովհաննիսյան

«ՏՕՍ» ԶԻՆԱՏԵՍԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉՈՒՆԻ

ՊԲ-Ն ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ԿՈՐՑՐԱԾ ԴԻՐՔԵՐԸ ԿԱՄ ՈՒՆԵՑԵԼ ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ. ԱՀ ՆԱԽԱԳԱՀ

«Գիշերվա ընթացքում պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում»,-հայտնել է ԱՀ նախագահը: 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԻՐԱՌԵԼ Է «ՏՕՍ» ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԿՈՐՈՒՍՏ 

ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

ՊՆ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՎՍ 15 ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին, սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է ԱՀ ՊՆ-ն:

 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՔՐՈՆԻԿՈՆԸ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում