ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՄԻՊ-ը ատելության խոսքի և բռնության կոչերի վերաբերյալ երկրորդ հաղորդումը կներկայացնի ՄԱԿ-ի խորհուրդ

ՀՀ ՄԻՊ-ը ատելության խոսքի և բռնության կոչերի վերաբերյալ երկրորդ հաղորդումը կներկայացնի ՄԱԿ-ի խորհուրդ

Մենք ամենօրյա, ամենժամյա կապի մեջ ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ Արցախի ՄԻՊ-ը նախաձեռնել է բարձր որակի փաստահավաք աշխատանքներ:

«Մենք իրար հետ անընդհատ փոխանակում ենք տեղեկություններ: Քաղաքացիական բնակչությունը նույնպես  ահազանգեր է ներկայացնում թեժ գծով: Մեր աշխատանքները 24-ժամյա եղել են միշտ, բայց հիմա հատուկ ռեժիմով ենք աշխատում: Կան հատուկ աշխատողներ, որոնք նաև մասնագիտացված են թե՛ խորհրդատվություն անելու առումով, թե՛ նաև մեր մյուս գործողությունները հստակ ժամանակին իրականացնելու առումով»,- ասաց Թաթոյանը: 

Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ ռազմավարական նշանակության հարցերը թիրախավորելով՝ հաղորդումներ են ուղարկում հատուկ կառույցներ:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ունի միջազգային ամենաանկախ մարմնի, ինստիտուտի կարգավիճակը:  Օգտագործելով այդ կարգավիճակը՝ մենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին հաղորդումներ ենք ներկայացնում: Առաջինն արդեն երեկ ամփոփ ներկայացրել ենք: Երկրորդը կներկայացնենք, կարծում եմ՝ այսօր, որը կվերաբերի ատելության խոսքի և բռնության կոչերին»,- ասաց Թաթոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում