ԼԼիլիթ Սեդրակյան

Այս ագրեսիան կեղծ հավասարության քաղաքականության տապալումն է. Ադամ Շիֆ

Այս ագրեսիան կեղծ հավասարության քաղաքականության տապալումն է. Ադամ Շիֆ

Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել կոնգրեսական Ադամ Շիֆը։ 

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ձեռնարկել է վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զգալի կորուստներ»,- նշված է կոնգրեսականի գրառման տեքստում։ 

Օրենսդիրը Միացյալ նահանգների կառավարությունից պահանջել է անհապաղ աշխատանք ծավալել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։ Նա հիշեցրել է, որ մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա էր իրականացրել Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանի ուղղությամբ։

«Այս ագրեսիան ադրբեջանական ռազմական հռետորաբանությունն ու անընդհատ հարձակումներն անտեսելով` կողմերի հանդեպ վարած կեղծ հավասարության քաղաքականության տապալումն է»,- նշել է Շիֆը։ Նա հիշեցրել է, որ ինքը օրինագիծ էր առաջադրել, որն ԱՄՆ հետախուզական մարմիններից պահանջում է գնահատական տալ, թե ով էր նախաձեռնել հուլիսյան հարձակումը, և ինչ քայլեր են հարկավոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում