Ծառուկյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում

ՀՀռիփսիմե Ղազարյան

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը հայտարարեց, որ երկամսյա կալանք է սահմանվել:

«Այս որոշումը մեզ համար կանխատեսելի էր, ուստի Գագիկ Ծառուկյանը նույնիսկ չներկայացավ, այլ միանգամից գնաց ԱԱԾ: Ամբողջ գործընթացի հապճեպ իրականացումն արդեն խոսում էր համապատասխան տրամադրվածության մասին: Միանշանակ` որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում: Այն ակնհայտորեն անօրինական է:

Սա Եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ: Նման հանցագործությունների հետ կապված կալանքի կիրառումը ժամ առաջ Ծառուկյանին մեկուսացնելու խնդիր ուներ»,- ասաց պաշտպանը: 




 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում