Վերոնա: Վաղ Վերածննդի դարաշրջան: Պատերազմող երկու ընտանիքների շառավիղները սիրահարվում են միմյանց: Սակայն ճակատագիրը թույլ չի տալիս պատանիներին միասին լինել: Բոլոր ժամանակների մեծագույն սիրո պատմության եվրոպական նոր էկրանավորումը՝ Առաջին ալիքի եթերում:
2013 թ., Մեծ Բրիտանիա, Իտալիա, Շվեցարիա
Ժանր` դրամա, մելոդրամա
Ռեժիսոր՝ Կարլո Կարլեի
Դերերում՝ Բութ Դուգլաս, Հեյլի Սթայնֆելդ, Դեմիեն Լյուիս
Մայիսի 22-ին՝ ժամը 17:25-ին










