ԳԳայանե Թամամյան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է կլավինովա գործիքով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է  կլավինովա գործիքով

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության Grassroots մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացել է իր առաջին երաժշտական գործիքը՝ Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակում լավագույններից է, տեղեկացնում են մշակույթի կենտրոնից:

«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,- նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Տեղեկացնում ենք նաև, որ մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում