ՄՄարի Կոստանյան

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է 170 վարակված

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է 170 վարակված

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 170 նոր դեպք: Այս մասին հրապարակվել է Stopcov.ge պաշտոնական կայքում:

Ընդհանուր առմամբ, հարևան երկրում գրանցվել է 2562 վարակված: Կորոնավիրուսային հիվանդության հաղթահարման նոր դեպքերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում արդեն երկու օր շարունակ: Ապաքինվել է 1369 մարդ, որը կազմում է վարակման դեպքերի 53 տոկոսը: Ընդ որում, ամսվա սկզբին այս ցուցանիշը կազմում էր ավելի քան 80 տոկոս:

Համավարակի սկզբից մինչև այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19  հիվանդ: Կարանտինում է 6633 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 836 պացիենտ:

Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Աջարիայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում