ԱԱրման Գալոյան

Վարչապետը տիկնոջ հետ հյուրընկալել է Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաներին

Վարչապետը տիկնոջ հետ հյուրընկալել է Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխայի:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

Հանդիպման մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել նաև Աննա Հակոբյանը. «Շատ ուրախ կիրակի էր:

Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղի երեխաներին:

Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել»,- հայտնել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում