«Արտկանոնն» այս շաբաթ կներկայացնի. Ամփոփվեց «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա փառատոնը: Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը Հայաստանում էին երկօրյա համերգով:
Էպսիդոն թատերախումբը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացրել է «Փոքրիկ իշխանին»:
Ի՞նչ ենք մենք հասկանում ժամանակակից արվեստ ասելով: «Արտկանոն»-ի տաղավարում բանավիճում են բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը և ջութակահար Նարինե Դելլալյանը:
Մայիսի 6-ին՝ ժամը 19:15-ին










