ԹԹերեզա Կասյան

Ֆրանսիացի սպային կասկածում են լրտեսության մեջ

Ֆրանսիացի սպային կասկածում են լրտեսության մեջ

Ֆրանսիացի զինվորականին կասկածվում են Հայրենիքի դավաճանության և լրտեսության մեջ, հաղորդում է «Եվրոպա -1» ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի, փոխգնդապետը խիստ գաղտնի փաստաթղթեր է տրամադրել Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ բարձրաստիճան զինվորականը ծառայում է ՆԱՏՕ-ի կազմում, իտալական ռազմաբազայում:

Այժմ փոխգնդապետը Փարիզում է, անազատության մեջ։ Զինվորականը նախատեսում էր արձակուրդից հետո Փարիզից վերադառնալ Իտալիա, սակայն ներքին անվտանգության ծառայությանը նրան կալանավորել է: Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին ուղիղ եթերում հաստատել է, որ ավագ սպան անցնում է գաղտնի տեղեկատվություն հաղորդելու  կամ անվտանգության կանոնները խախտելու գործով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում