ՄՄարիամ Մխիթարյան

Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնուն

Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնուն

Ավարտվել է ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության ազգային համագումարի երկրորդ օրը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփն առաջադրվել էր որպես երկրի նախագահի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այս անգամ ելույթ են ունեցել նրա ընտանիքի անդամները: Միացյալ Նահանգների առաջին տիկինը ամուսնուն անվանել է գործի մարդ: Նա վստահեցրել է ամերիկացիներին, որ ԱՄՆ ներկա նախագահը կանի հնարավոր ամեն ինչ COVID-19-ի համար արդյունավետ բուժում գտնելու հարցում՝ հայտնում է Euronews-ը: Թրամփի որդին էլ հայտարարել է, որ իր հայրը պահում է բոլոր խոստումները:

Ազգային հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն առավելություն ունի հանրապետական նախագահի նկատմամբ, բայց վերջին շաբաթների ընթացքում տարբերությունը կրճատվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում