ԳԳայանե Թամամյան

Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

Այս տարի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա, տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:

Շահառու համայնքներն են` Խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը:

Համայնքներին տրված տեխնիկան ներառում է` ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում  կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ` թվով 46 հատ:

Տեխնիկան  ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության 20 % և համայնքի 5 տոկոս համաֆինասավորմամբ:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում