ՀՀովհաննես Վարդանյան

Պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն արձակել է շուրջ 95 կրակոց. ՊՆ խոսնակ

Պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն արձակել է շուրջ 95 կրակոց. ՊՆ խոսնակ

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
 

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
 

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ:

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրված է հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում