ՎՎարդուհի Բալյան

Ընդունվում են Node.JS, Android, Java/Spring fr. մասնագիտություններով դասընթացների դիմումները

Ընդունվում են Node.JS, Android, Java/Spring fr. մասնագիտություններով դասընթացների դիմումները

Մեկնարկել է Node.JS, Android և Java/Spring fr. տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը՝ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Դասընթացներն անց են կացվում պետական մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

  • Node.JS և Androi մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների  ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Sunny School ուսումնական կենտրոնի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ Node.JS - https://edu.hti.am/trainings/nodejs, Android -https://edu.hti.am/trainings/android:

Java/Spring fr. մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Business Development Group-ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/java-spring էջում:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում