ՄՄարիա Գաբրիելյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ընդհանուր՝ 163

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ընդհանուր՝ 163

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ՝ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են:

 
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք:
 
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
 
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

 

Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում