ՄՄարիամ Մխիթարյան

COVID-19-ից առողջացած հիվանդները կարող են նորից վարակվել

COVID-19-ից առողջացած հիվանդները կարող են նորից վարակվել

Գերմանիայում հետազոտողներն ուսումնասիրել են հունվարի վերջին կորոնավիրուսից բուժված առաջին հիվանդների արյունը և պարզել են, որ 9 հիվանդից 4-ի մոտ եղել է հակամարմինների քանակի զգալի նվազում: Դա վկայում է կորոնավիրուսով նորից վարակվելու հնարավորությունը՝ հայտնում է РИА Новости-ն:

Նախկինում նման եզրակացության են հանգել նաև չինացի գիտնականները, որոնք հայտնել են, որ կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ որոշ ժամանակ անց հակամարմինների քանակը զգալիորեն կրճատվում է: Հակամարմինների թվի կտրուկ անկում է նկատվել հատկապես նրանց մոտ, ովքեր վարակվել են առանց ախտանիշների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում