Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը տոնել է Ծաղկազարդը

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը տոնել է Ծաղկազարդը

Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքը տոնեցին նաև Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցում: Պատարագից հետո Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանն օրհնեց արմավենու եւ ուռենու ճյուղերն ու երեխաների օրհնության կարգ կատարեց:

Եկեղեցուն կից Լազարյանների անվան հայեցի դաստիակարության կենտրոնի սաներն ու երգի-պարի համույթները մշակութային ծրագիր էին պատրաստել: Միջոցառման հատուկ հյուրերն էին շարժական խնդիրներ ունեցող երեխաների «Արևիկ» կենտրոնի սաները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում