Մի անգամ, երբ Կարենը 3 տարեկան էր, հայրն ու մայրը բացեցին սենյակի դուռն ու տեսան, որ իրենց փոքրիկը հատակին կոճակներ է լցրել ու ինչ-որ պատկերներ է ստեղծում: Հոր զարմացած հարցին, թե ինչ ես անում, նա պատասխանեց. «Պար եմ բեմադրում»: Եվ պարն էլ դարձավ նրա ճակատագիրը: Խոսքը «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանի մասին է, «Մեր մեջ ասած»-ի տաղավարում՝ պատմություններն ավելի մանրամասն:
Ապրիլի 4-ին՝ ժամը 17:55-ին










