Ով եք Դուք հարցին պատասախանը միանշանակ է՝ ՀՀ քաղաքացի եմ, գործարար: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը արդարամիտ և ճմարտության համար պայքարող տեսակ է: Այսպիսին է նա իրեն հիշում դեռ մանկությունից: Նրա ամենամեծ հոբբին գիրք կարդալն է, ըստ նրա ամենագրավիչ մարդիկ խելացի ու կարդացած մարդիկ են: Ինչպիսի՞ն է Արմեն Մարտիրոսյանը իր և իրեն շրջապատող մարդկանց աչքերով, հեշտ է արդյո՞ք իր հետ շփվել ու աշխատել: Ամեն ինչ կբացահայտվի «Մեր մեջ ասածի» տաղավարում:
Մարտի 17-ին՝ ժամը 17:55-ին










