ՆՆարե Թադևոսյան

ԲԸՏՄ-ն դիտարկել է Վարդենիկի լողափն ու Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

ԲԸՏՄ-ն դիտարկել է Վարդենիկի լողափն ու Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում:

Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում պարետատան սահմանած նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում