Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան. Թորոսյանը՝ իր ցուցմունքի մասին

ՄՄարիա Գաբրիելյան

Դատարան հրավիրվել եմ վկայի կարգավիճակով, պատասխանել եմ կողմերի հարցերին՝ բավականին երկար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստից հետո: 

«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսների մասին եմ պատմել, որոնք կարող են փոփոխություն մտցնել գործի մեջ: Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց կարծում եմ, որ նոր հանգամանքներ ի հայտ եկան, և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,- ասաց նախարարը:   

Անդրադառնալով նախարարի նախկին տեղակալին առաջադրված մեղադրանքին՝ կաշառք վերցնելու հանգամանքին, Ա.Թորոսյանն ասաց. «Ես ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ կաշառք վերցնելու վերաբերյալ, դա դատարանը կորոշի: Ես այն ժամանակ էլ դատապարտել եմ նման գործելաոճը և հիմա վերահաստատում եմ. առողջապահության նախարարության որևէ աշխատակից իրավունք չունի ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել: Այդ մասին ես միջնորդավորված փոխանցել եմ նաև Ռազմիկ Աբրահամյանին՝ նշելով, որ դա անընդունելի է»,- ասաց նախարարը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության նախարարը դատարանում է, հարցաքննվում է որպես վկա:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում