ՀՀայկարամ Նահապետյան

Ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար

Ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար

Բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար, տեղեկացնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքը արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անց են կացվում ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլայն, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել:

Բացի դրանից՝ ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը» և Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա:

Թատրոնի ֆեյսբուքյան էջում կներկայացվի առցանց հարցազրույցների շարք  բեմադրիչների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում