ԼԼիլիթ Գասպարյան

Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 281 մարդ

Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 281 մարդ

Հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։

 

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4760 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3406 նմուշառման հետազոտություն, հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։

 

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1071 քաղաքացի, նրանցից 249-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

 

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 281 բնակիչ։

 

40 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում