ԼԼիլիթ Սեդրակյան

Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են՝ տեղի է ունեցել անձնական տվյալների արտահոսք

Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են՝ տեղի է ունեցել անձնական տվյալների արտահոսք

Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են, որ ոչ ակտիվ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք են թույլ տվել։ Ոչ ակտիվ են համարվում այն անձինք, որոնք սոցցանցից չեն օգտվել մոտ 90 օր, գրում է Ferra.ru-ն։

Facebook-ից հայտնել են, որ օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել մի քանի հազար հավելվածի, ինչը նշանակում է, որ ընկերությունը խախտել է իր իսկ կանոնը, որի համաձայն հավելվածները, որոնցից օգտատերն օգտվել է Facebook-ի և Instagram-ի միջոցով, չպետք է տեղեկություններ ստանան ոչ ակտիվ օգտատիրոջ մասին։

Ընկերությունը հայտնաբերել է, որ որոշ դեպքերում կողմնակի ռեսուրսները շարունակել են հավաքել ոչ ակտիվ օգտատերերի տվյալները։ Թե որքան մարդ է տուժել՝ ընկերությունը չի հրապարակել, միայն հայտնել է, որ վերջին ամիսներին օգտատերերի մասին տեղեկություններ է ստացել մոտ 5000 մշակող։

Facebook-ը նաև չի նշել, թե ինչ տվյալներն են փոխանցվել, սակայն հայտնել է, որ օգտատարերը նախապես իրենք էին թույլատրել այդ տեղեկատվության հասանելիությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում