ԱԱրման Գալոյան

Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ

Կրկնակի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մարդկային կուտակումներ

Հուլիսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ուստիկանության աշխատակիցները խստացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ։

Երկրորդ օրն անընդմեջ Էրեբունի վարչական շրջանում իրականացվող դիտարկումների արդյունքում արձանագրվել են նույն խախտումներն ու թերացումները։ Վարդավառի լճի հարակից տարածքում, հանգստի գոտիներում քաղաքացիները հիմնականում շարունակում են սխալ կրել դիմակները, նաև կուտակումներ են արձանագրվել բացօթյա տաղավարներում, որտեղ նաև չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Տեսչական մարմնի աշխատանքային խումբն անհատական խորհրդատվության ընթացքում քաղաքացիներին բացատրում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտագության կանոնների խստորեն պահպանելու կարևորությունը, տրամադրում մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, ինչպես նաև տալիս ցուցումներ համավարակի տարածումը կանխելու, շրջապատի և սեփական առողջությունը չվտանգելու նպատակով՝ դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու, միմյանցից հեռավորություն պահպանելու մասին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ուժեղացված ամենօրյա ստուգայցերն իրականացվում են ամբողջ հանրապետությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում