ՄՄերի Եգորյան

Հուլիսի 1-ի դրությամբ դադարեցվել է 4054 կազմակերպության գործունեություն

Հուլիսի 1-ի դրությամբ դադարեցվել է 4054 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 1-ի դրությամբ կայացվել է 4054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է 41639 ստուգում, որից միայն 963-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում