ԳԳայանե Թամամյան

Միասնական քննությունները մեկնարկել են նաև Արցախում

Միասնական քննությունները մեկնարկել են նաև Արցախում

Արցախում այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը՝ հաղորդում են ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնից։ Այսօր քննություններ են անցկացվել անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն առարկաներից:

ԹԳԿ տնօրեն Յու. Քարամյանի խոսքով՝ անգլերեն  քննությունն անցկացվել է երեք  քննական  կենտրոններում, որին մասնակցում էր 96  դիմորդն: 19 դիմորդ մասնակցել է ռուսերենի քննությանը, որը անցկացվել է մեկ քննական կենտրոնում, ֆրանսերենին մասնակցել է 2  դիմորդ: Քննությունները տևել են 2,5-ական ժամ:

«Որևէ բողոք, խախտում կամ դժգոհություն չենք ունեցել. գործընթացը եղել է հանգիստ և  կազմակերպված: Յուրաքանչյուր դիմորդ հնարավորություն է ունեցել պատճենահանելու իր թեստի պատասխանները: Քննությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն 3 օր անց»,- ասել է ԳԹԿ   տնօրենը:  

Հուլիսի 4-ին տեղի են ունենալու քննություններ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» և  «Քիմիա» առարկաներից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում