ՌՌոզա Խաչատրյան

Կազմվել է 2827 արձանագրություն, որից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու համար. ոստիկանության պետ

Կազմվել է 2827 արձանագրություն, որից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու համար. ոստիկանության պետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե հակահամաճարակային կանոնները խախտելու համար վարչական ինչ միջոցներ են ձեռնարկվել:

Ոստիկանության պետը նշեց՝ կազմվել է 2827 արձանագրություն, որից 1198-ը՝ Երևանում, 1629-ը՝ մարզերում:

«Դրանցից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսու վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,- նշեց Ղազարյանը:

Վարչապետը հավելեց, որ նպատակը բնավ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ՝ ընդհակառակը:

«Մեր նպատակը՝ ընդհակառակը՝ ամբողջ հանրապետությունով բոլոր հնարավոր ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի»,- շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում