ՇՇողիկ Գալստյան

Նոր հավելումներ կանոններում Ուկրաինա մուտք գործող ՀՀ քաղաքացիների համար

Նոր հավելումներ կանոններում Ուկրաինա մուտք գործող ՀՀ քաղաքացիների համար

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ ՀՀ դեսպանության՝ հունիսի 15-ին հրապարակած՝ Ուկրաինա մուտք գործելու կանոնները մնում են ուժի մեջ (https://www.facebook.com/275369886474573/posts/550419278969631/?d=n):
 

Կանոններում նոր հավելումները, որոնք կիրառելի են ՀՀ քաղաքացիների համար, հետևյալն են․
 

1. COVID-19-ի զգալի տարածվածություն ունեցող պետություններից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր օբսերվացիայի կամ ինքնամեկուսացման պարտադիր պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի աշտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով և այդ թեստավորման արդյունքը բացասական է։
 

2. Հստակեցվել են սահմանային վերահսկողության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի մաս կազմող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները։ Այդպիսի ապահովագրության պայմանագիրը (սերտիֆիկատը, վկայագիրը) պետք է տրված լինի Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության, կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ապահովագրական ընկերության, կամ ուկրաինական ապահովագրական ընկերության հետ փոխօգնության պայմանագիր ունեցող օտարերկրյա ընկերության կողմից, և որը ծածկում է COVID-19-ի բուժման, օբսերվացիայի հետ կապված ծախսերն ու վավեր է անձի՝ Ուկրաինայում մնալու տևողության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում