ԳԳայանե Թամամյան

Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզները՝ ուշադրության կենտրոնում

Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզները՝ ուշադրության կենտրոնում

Կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև  խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, սակայն լինում են թերացումներ, որոնք տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրված անհրաժեշտ ցուցումների և խորհրդատվության արդյունքում  արագ վերացվում են՝ նվազեցնելով համաճարակի տարածման հավանականությունը:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը  ներկայացվում է պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում