ԼԼիլիթ Գասպարյան

Կասեցվել է երեք տասնյակ կազմակերպության գործունեություն․ ՍԱՏՄ

Կասեցվել է երեք տասնյակ կազմակերպության գործունեություն․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսուչների արձնագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղում գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել են մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն:

Ասօր ՍԱՏՄ-ն հանրապետությունում 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը:

ՍԱՏՄ-ն շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:

Ուժեղացված ստուգայցեր և կրկնայցեր են կատարվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում. խախտումները կրկնվում են հիմնականում կապված գրանցամատյանների լրացման հետ. դրանք անփութության կամ անուշադրության հետևանքով լրացվում են թերի: Հաճախ կրկնվող թերացումների շարքում է նաև դիմակը ոչ պատշաճ կրելը՝ այն իջեցված է լինում քթի տակ կամ, ընդհանրապես, կզակին:

Մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին՝ պահպանել կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ քաղաքացիներին՝ այդ նորմերի ցանկացած խախտում նկատելիս ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում