ԼԼիլիթ Սեդրակյան

Շուշիում կորոնավիրուսի վարակի նոր օջախ է հայտնաբերվել

Շուշիում կորոնավիրուսի վարակի նոր օջախ է հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում