ԳԳայանե Թամամյան

Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն հուլիսի 2-20-ը

Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն հուլիսի 2-20-ը

Փոստային բաժանմունքները հուլիսի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ՝ հայտնում են «Հայփոստից»: 

«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում հուլիս 2-ից կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, հուլիսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում