Ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հայտնում են, որ հունիսի 29-ին և Արտաշատի բաժնի ծառայողները Նարեկ գյուղից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նորաշեն գյուղի 41-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ԱԿ-74» ինքնաձիգ և դատարկ փամփշտատուփ:
Նորաշեն գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։
Նշանակվել է փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։













