ԳԳայանե Թամամյան

Խախտումներ բենզալցակայաններում և շինանյութի խանութներում․ ՇՎՏՄ

Խախտումներ բենզալցակայաններում և շինանյութի խանութներում․ ՇՎՏՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նույնպես մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Խոշոր առևտրի կենտրոններում տեսչական մարմինը խախտումներ չի դիտարկել:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի մշտադիտարկումները շարունակվում  են ՀՀ ամբողջ տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում