ՆՆարե Ոսկանյան

Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ. ԱՀ նախագահ

Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծի իրավիճակին:

 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում