ԼԼիլիթ Սեդրակյան

Խախտումներ Գյումրիի բենզալցակայաններում․ ՇՎՏՄ

Խախտումներ Գյումրիի բենզալցակայաններում․ ՇՎՏՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր՝ հունիսի 27-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են  Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները:

Գազալցակայաններում և շինանյութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄ-ն  հունիսի  27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք  շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը:

Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման  գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում